1994 թվականին ընդամենը զինադադար է կնքվել. Էդգար Վարդանյան (վիդեո)

Ռազմինֆոն ներկայացնում է իր հեղինակային շարքը՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Մեր զրուցակիցը երևանցի Էդգար Վարդանյանն է։ Նա ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանող է։

Էդգար Վարդանյան

Էդգար Վարդանյան

Այս պահին Էդգարն արդեն ծառայում է ՀՀ զինված ուժերում։

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։

— Մինչև բանակ գնալը, ի՞նչ կուզենայիք իմանալ, որ դեռ չգիտեք։

Այն, ինչ-որ չգիտեմ, ամեն կերպ փորձել եմ ձեռք բերել թե´ ավագ ընկերներից, թե´ հասակակիցներից։ Զինվորին, որ մեկնում է ծառայության, անհրաժեշտ է իմանալ, թե ինչի համար է ծառայելու, որ հետո «Գնում եմ, 2 տարի կորցնում եմ..» նման արտահայտություն չանի։ Կարևոր է նաև, որ զինվորը տեղեկացված լինի օրակարգից, թե ինչ է անելու այնտեղ։

— Ինչի՞ համար եք անձամբ Դուք գնում բանակ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր ծառայելու իմաստը։

Նախ՝ գնում եմ առաջին հերթին կրթվելու, բանակին ավելի տեղյակ լինելու, ներսից ծանոթանալու։ Պիտի կարևորեմ նաև, որ 1994 թվականին կնքվածը ընդամենը զինադադար է ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առաջին հերթին պիտի ռազմիկ լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Ռազմինֆոյի տեսանյութում.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *