Սերժ Սարգսյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին:

3536

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն  անդրադարձել են Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:

Նշենք, որ ավելի Ֆիլիպ Լեֆորին ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *