Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը որոշել է փրկարարաորոնողական գործողությունների անցկացման համար բազմաթիրախային ուղղաթիռների տենդերի եզրափակչի մասնակիցներին։
«Ջեյնս» վերլուծական պարբերականը տեղեկացնում է, որ եզրափակիչ են անցել իտալական AgustaWestland ընկերությունը, որն առաջարկում է AW101 Merlin ուղղաթիռներ, և եվրոպական Eurocopter կոնսորցիումը՝ EC725 Caracal ուղղաթիռներով։
Ակնկալվում է, որ տենդերի հաղթողը կորոշվի 2013-ի վերջին, իսկ նոր ուղղաթիռների տրամադրման գործընթացը պետք է որ մեկնարկի 2017-ին՝ ավարտվելով 2020-ին։ Հաղթողը ստանալու է 2,73 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվելու է զբաղվել 16 միավոր նոր ուղղաթիռների, համապատասխան սարքավորումների տրամադրմամբ, ինչպես նաև ենթակաոռւցվածքների ստեղծմամբ ու տեխնիկական սպասարկմամբ։ Տեխնիկան ամբողջությամբ տրամադրվելու է Նորվեգիայի ռազմածովային ուժերին։
Հիշեցնենք, որ Նորվեգիայի ՊՆ-ն բազմաթիրախային ուղղաթիռների տենդերի մասին հայտարարել էր 2011-ին։ Բացի AgustaWestland և Eurocopter ընկերություններից, մրցույթին մասնակցում էր նաև ամերիկյան Sikorsky-ին՝ առաջարկելով NH90 և S-92 ուղղաթիռներ։
Հավելենք, որ նոր ուղղաթիռները պետք է փոխարինեն 1972-ից Նորվեգիայի ՌՕՈւ-ի կողմից շահագործվող, հնացած Sea King Mk.43-երին։