Գեղարքունիքում ՀՀ ԶՈւ-ն Aerostar է խոցել. ՀՀ ՊՆ (լուսանկարներ)

Հուլիսի 29-ին՝ ժամը 23։00-ից սկսած, Ադրբեջանը փորձել է Գեղարքունիքում անօդաչուներով մտնել ՀՀ օդային տարածք։ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը կասեցրել են դրանք՝ խոցելով ադրբեջանական ԱԹՍ։

Ըստ պաշտպանության նախարարության` խոցված սարքը Aerostar անօդաչու է, որի բեկորներն ընկել են Վանեվան գյուղից 3.5 կմ դեպի հյուսիս։

ՊՆ-ն հրապարակել է բեկորների լուսանկարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *