Սյունիքի մարզում կորել է կապը 2 զինվորականի հետ․ ՊՆ

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում [Ռազմինֆո խմբագր․] հայտնվելու հավանականությունը։ Կորած զինվորականները եղել են առանց զենքի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *