Ռուսական բանակն այս տարի` 2021–ին, կհամալրվի 4 միավոր Սու-57 կործանիչով՝ համաձայն Ռուսաստանի պաշտպանության նապարարության և Ամուր-Կոմսոմոլսկի արտադրական ընկերության միջև ձեռք բերված պայմանագրի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախորդ շաբաթ ընկերությունը տարածել էր բանակին 2 միավոր Սու-57 տրամադրելու լուրը, սակայն փոխվարչապետ Յուրի Բորիսովը հունիսի 16–ին հայտնեց, որ կործանիչները կլինեն 4-ը։
Սու-57–երի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2019–ին։ Ըստ պայմանագրի՝ մինչև 2028 թվականը ռուսական բանակը համալրվելու է 76 միավոր Սու-57-ով։
2019–ի դեկտեմբերին Ռուսաստանում վթարվեց Սու–57 կործանիչ, որի պատճառով բանակին մատակարարումը հետաձգվեց մինչև 2020 թվականի դեկտեմբեր։
Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է։ Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010 թվականին։ Կործանիչները մարտական փորձ են անցել Սիրիայում։