Հունիսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը վերադարձվել է Հայաստան։
Այս մասին news.am կայքին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Հիշեցնենք որ հունիսի 8-ին շարքային Ա. Քաթանյանը, ըստ ՀՀ ՊՆ-ի հայտարարության, մառախուղի պատճառով ապակողմորոշվել էր տեղանքում և գերեվարվել։