Ս-500 ԶՀՀ–ների փորձարկումներն ավարտվել են. Պուտին

Ս-500 զենիթահրթիռային համալիրների փորձարկումները հաջողությամբ ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մեկնարկած ՊՆ ղեկավար կազմի և ռազմարդյունաբերողների եռօրյա քննարկումների ընթացքում։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Պուտինը նշել է, որ այժմ ԶՈւ օդատիեզերական ուժերի մոտ 70% զենիթահրթիռային գնդերը վերազինված են Ս–400 ԶՀՀ–ներով, և ժամանակն է սկսել Ս–500–ների մատակարարումը։

Նշենք, որ 2020 թվականի փետրվարին ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտնել էր, որ հնարավոր է մինչև 2020–ի ավարտը Ս–500–ները համալրեն ԶՈւ սպառազինությունը։ Մինչև այդ էլ և՛ Կրիվորուչկոն, և՛ այլ պաշտոնյաներ ՀՕՊ միջոցի մատակարարման մասին տարբեր ժամկետներ էին նշել, որոնք տատանվում էին 2015–2020–ի միջակայքում։

Ռուսական Ս–500 համակարգերի արտադրությամբ զբաղվում է ռուսաստանյան «Ալմազ–Անտեյ» ըկներությունը։

Ս-500-ի ենթադրյալ մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Գործողության շառավիղը՝ 600 կմ
  • Կարող է խոցել ինչպես բալիստիկ հրթիռներ, այնպես էլ թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և օդային այլ թիրախներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *