Սև ծովում ռուսական ռազմանավերը ոչնչացրել են պայմանական հակառկորդի սուզանավը

Մայիսի 18–ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմը պայմանական հակառակորդի սուզանավի որոնման ու ոչնչացման սցենարով վարժանքներ է արել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Վարժանքի ընթացքում պայմանական հակառակորդի սուզանավի որոնման և ոչնչացման գործողությունները կատարել են Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հրթիռային հածանավն ու «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը։ Երկու նավերն էլ Միջերակրական նավախմբի կազմում մասնակցել են Սիրիական պատերազմին։

Պայմանական հակառակորդի սուզանավի դերը տանում էր «Կոլպինո» դիզել–էլեկտրոնային սուզանավը, որը նույնպես Միջերկրական ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածներ էր հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին (2017թ․, սեպտեմբեր–նոյեմբեր)։

Նավերը նաև հրետանային միջոցներով խոցել են լողացող թիրախներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *