Ադրբեջանցի 2 սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին

Մայիսի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի՝ Իրանի հետ սահմանային Յարդըմլը շրջանի գյուղերից մեկի մոտակայքում Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) ջոկատներից մեկի վերահսկած տարածքում 3 անհայտ անձ, խախտելով սահմանը, կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորվել են ՊՍԾ ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն (Eyvazov Samir Elmar oğlu) և կրտսեր ենթասպա Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն (Alimov Fərid Elçin oğlu):

Ադրբեջանի ՊՍԾ-ն հայտնում է, որ սահմանախախտներից մեկին հաջողվել է բերման ենթարկել, նա Իրանի քաղաքացի է։ Բացի այդ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *