ՀՀ–ում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարը

Հայաստանում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը, նա հանդիպել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին։

Այս մասին հայտնում է ՊՆ–ն։ Նշվում է, որ նրանք քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված դրությունը։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը տեղակայված է Ռուսաստանի հարավային և Կովկասյան տարածքներում, Ղրիմում։ Ռազմական շրջանի կազմի մեջ են Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները, Սևծովյան նավատորմը, Կասպյան նավատորմիղը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *