Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի սահմանին օպերատիվ-շտաբային հավաք է անցկացրել

Մայիսի 14-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը օպերատիվ-շտաբային հավաք է անցկացրել Ղրիմին սահմանակից Խերսոնի շրջանում, որի ընթացքում խաղարկվել են գործողությունները «ՌԴ հնարավոր ագրեսիայի» դեպքում։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի անվտանգության ծառայության կայքից։ Նշվում է, որ հավաքի մասնակիցները քննարկել են նաև Ղրիմում հնարավոր ճգնաժամային իրավիճակներում կատարելիք քայլերը, այդ թվում՝ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ղրիմի, ինչպես նաև՝ Դոնբասի հակամարտության գոտու շուրջ ռուս-ուկրաինական հարաբերությունները առանձնակի են լարվել։Չճանաչված Դոնեցկի ու Լուգանսկի չճանաչված հանրապետություններն Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտում զինված ստորաբաժանումների թվի ավելացման, զինտեխնիկայի կուտակման, բնակավայրերի ուղղությամբ գնդակոծությունների ինտենսիվացման համար։ Ուկրաինան իր հերթին ահազանգում է, որ Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի արևելքում՝ հակամարտության գոտու հետ սահմանին զորք և զինտեխնիկա է կուտակում։ Ստեղծված իրավիճակում հաճախակի խոսվում է Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *