Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) Զագաթալայում տեղակայված զորամասում ադրբեջանցի զինծառայող 2003թ. ծնված Իբրահիմ Ղուլիևը (İbrahim Quliyev), ավտոմատով կրակելով ինքն իր վրա, ինքնասպան է եղել:
Տեղեկությունը ՊՍԾ-ն հաստատել է ադրբեջանական իշխանամետ «ԱՊԱ» լրատվական գործակալությանը: