ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն ՊՆ-ում

Հուլիսի 16-ից 17-ը Պաշտպանության նախարարությունում կայացել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների գլխավոր օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցություն:

1

Աշխատանքային խորհրդակցությունն անցկացվել է 2013 թվականի հունիսի 25-ին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը, ինչի արդյունքում էլ  աշխատանքային խորհրդակցութան նախագահող` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Դավթյանի կողմից ստորագրվել է Արձանագրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *