Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Շերալի Միրզոն ապրիլի 27–ին ստորագրել են համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նախարարները քննարկել են ռուսական բուհերում սովորող Տաջիկստանի ԶՈւ զինծառայողների հնարավոր ավելացման, համատեղ և ՀԱՊԿ կազմով զորավարժությունների մասնակցության հարցեր։
Տաջիկստանում է գտնվում ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի ենթակայության 201-րդ ռազմաբազան, որը նաև ՌԴ ամենամեծ արտասահմանյա ռազմական օբյեկտն է։
Տաջիկստանը հարավից սահմանակից է Աֆղանստանին, իսկ Աֆղանստանի տարածքից ահաբեկչական հնարավոր սպառնալիքների մասին ՌԴ, Տաջիկստանի և ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակից բազմիցս հնչել է։
Այս իսկ պատճառով Ռուսաստանը Տաջիկստանին մի քանի անգամ անհատույց ռազմական օգնություն է հատկացրել (1, 2, 3), իսկ 201–րդ ռազմաբազայի վարժանքների մեծ մասը նվիրված են հակաահաբեկչական գործողություններին (1, 2)։
Նշենք, որ միացյալ ՀՕՊ համակարգերի համաձայնագրեր Ռուսաստանը ունի նաև Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ։