ՌԴ. ուկրաինացի լրտեսը փորձել է $163.000–ով Ս-300–ի պահեստամաս գնել

Ռուսաստանում 10 տարով կազատազրկվի Ուկրաինայի քաղաքացի, ով դատապարտվել է լրտեսության և հակաօդային պաշտպանության Ս-300 համալիրների պահեստամասեր ձեռք բերելու և Ուկրաինային փոխանցելու փորձի համար։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը: Ալեքսանդր Մարչենկոն պատիժը կրելու է խստացված ռեժիմով բանտում։ Նշվում է, որ նա հանձնարարությունը ստացել է 2018 թվականին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակցից:

Ըստ հաղորդագրության՝ տվյալներ կան, որ նա նախատեսել է 163 հազար դոլարով կլիստրոն պահեստամասեր գնել և մակեդոնական միջնորդ ընկերության միջոցով փոխանցել Ուկրաինայի «Ուկրօբորոնսերվիս» պետական ընկերությանը: Գումարն առգրավվել է։

Նա ձերբակալվել էր 2018-ի դեկտեմբերին Դոնեցկում, ապա երկու ամիս անձ արտահանձվել Ռուսաստանին:

Նշենք, որ Ուկրաինայի բանակի հաշվեկշռում կան Ս-300 զենիթահրթիռային համալիրներ, սակայն շահագործվող համալիրների հստակ թիվը հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *