Թուրքական անիմացիոն հոլովակում MAM-T կառավարվող ռումբը «խոցել է» ռուսական «Պանցիր»-ի նման թիրախ

Թուրքական Ռոքեթսան (Roketstan) ռազմարդյունաբերական ընկերությունը թվիթերում հրապարակել է տեսանյութ, որում անիմացիայի տարբերակով պատկերված է, թե ինչպես է թուրքական Աքընջը (Akıncı) անօդաչուն MAM-T կառավարվող ռումբով խոցում ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրի նման թիրախ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր MAM-T ռումբերի առաջին հաջող փորձարկման մասին։

Մարտի 9-ին ռուսական «Լենտա» գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբում շուրջ 20 միավոր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով փորձ է արվել խոցել «Պանցիր» ԶՀՀՀ-ն, սակայն համալիրը ոչնչացնել չի հաջողվել։ Սիրիական և լիբիական պատերազմների փորձը ցույց է տվել, որ այս պահին «Պանցիր» համալիրները «Բայրաքթարների» դեմ պայքարում հիմնական հակաօդային պաշտպանության միջոցներն են։ Անօդաչուների դեմ պայքարում համալիրների բարձր արդյունավետությունը գնահատել է նաև ՆԱՏՕ-ի կենտրոններից մեկի փորձագետները։

«Ռոքեթսանի» պես ապրիլի 18-ին էլ ռուսական «Ռոսիյա 1» (Россия 1) հեռուստաալիքն անիմացիոն տարբերակով ցուցադրել էր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցումը ռուսական «Լանցետ-3» մահապարտ ԱԹՍ-ով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *