Թուրք ինժեներները սկսել են «ակտիվորեն աշխատել» տեղական անօդաչու ռազմական ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ․ այս մասին իր թելեգրամյան հրապարակման մեջ հայտնել է թուրքական «Բայքար» ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության 100 ամյակին ընդառաջ, ներկայացնել դրանց առաջին նախատիպը։
Բայրաքթարը նաև անդրադարձել է ԱՄՆ կողմից Թուրքիային F-35–երի ծրագրից հեռացնելուն՝ նշելով, որ դա «երկարաժամկետ հեռանկարում կնպաստի Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացմանը»։
Հիշեցնենք, որ «Բայքար» ընկերությունն է արտադրում Բայրաքթար (Bayraktar) հարվածային ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են Սիրիայում, Լիբիայում և Արցախյան պատերազմում։