Ղազախստանում ՍՈւ-30ՍՄ–ն վթարվել է թռչնի պատճառով

Ղազախստանի պաշտպանության նախարարության նախնական վարկածով՝ ապրիլի 16-ին երկրում ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռի կործանվելու պատճառը եղել է թռչնի հետ բախումը։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսի» ղազախական ծառայությունը՝ հղում անելով Ղազախստանի ՊՆ–ին։ Սա համարվում է վթարի ամենահավանական տարբերակ, թեև հետաքննությունը դեռ շարունակվում է։

Նշվում է, որ օդաչուները փորձել են ինքնաթիռն իջեցնել՝ վստահանալու համար, որ այն ավերածություններ չի պատճառի։ Նրանք լքեն են ինքնաթիռը կատապուլտի օգնությամբ, երբ կործանիչը եղել է ցածր բարձրության վրա, իսկ օդաչուի խցիկը լցված է եղել ծխով։ Նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։

Հայտարարության մեջ ասվում է, որ ինքաթիռը նոր էր ընդունվել Ղազախստանի սպառազինություն և թռիչքից առաջ ստուգվել էր։

Մինչ այս հայտնի է՝ որ Ղազախստանն ուներ նվազագույնը 20 Սու-30ՍՄ պատվիրած 24-ից։

Հավելենք, որ սա երբևէ վթարված թվով 24-րդ Սու-30 կործանիչն է, նախկինում այս ինքնաթիռներից վթարվել են Սիրիայում, Հնդկաստանում, Ալժիրում, Վենեսուելայում։

Այս ինքնաթիռներից առկա է նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրներ Հայաստանի և Բելառուսի բանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *