Ռուսաստանը սահմանափակել է Սև ծովի որոշ շրջանների վրայով չվերթները

Ռուսաստանը երեք տարբեր ավիաանձնակազմի ծանուցում՝ NOTAM է հրապարակել, որոնցով արգելել է Ղրիմի և սևծովյան մի շարք շրջանների վրայով քաղաքացիական ավիաչվերթներ իրականացնել։

Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ NOTAM-ներն աննշան փոփոխություններով գործելու են մինչև ապրիլի 24-ը։ Թռիչքներն ամբողջությամբ արգելվում են Սիմֆերոպոլի շրջանի մի շարք օդային ուղիներում: Որոշ տարածքներում թռիչքներն արգելված են 11.900 մետրից բարձր տարածությունում, ինչը գերազանցում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքի բարձրությունը:

Հիշեցնենք, որ այժմ 2021 թ․ ձմեռային ուսումնական փուլն ամփոփելու նպատակով Ռուսաստանը Հարավային ռազմական շրջանում ստուգումներ է անցկացնում, որին մասնակցում է ավելի քան 50 միավոր ավիացիոն միջոց և շուրջ 20 նավ տարբեր ստորաբաժանումներից: Ստուգումների շրջանակում ապրիլի 14-ին մեկնարկել են նաև ՌԴ Զինված ուժերի Սևծովյան նավատորմի վարժանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *