Սփյուռքահայ ուսանողներին ընդունել է Օհանյանը

Հուլիսի 16-ին պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության» Երևանի ամառային փորձառության շրջանին: 

ՊՆ վարչական  համալիրում ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից և Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողները հանդիպում ունեցան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

6

 

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրեց հայկական բանակի կազմավորման փուլերը, գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, մանրամասներ Հայաստանի և այլ երկրների միջև ռազմական համագործակցության մասին: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռազմական կրթության, զինված ուժերում կանանց դերակատարության վերաբերյալ սփյուռքահայ ուսանողների հուզող հարցերին:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը, այս ծրագրի նպատակն է ուսանողներին ներկայացնել Հայաստանը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը և անկախության ձեռքբերումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *