Ռուսաստանը նոր ԱԹՍ է դրել սերիական արտադրության

Ռուսական ZALA AERO ընկերությունը (մտնում է «Կալաշնիկով» կոնցերնի կազմի մեջ) ZALA 421-16E5G ներքին այրման և էլեկտրական հիբրիդային շարժիչով ԱԹՍ–ն դրել է սերիական արտադրության։ Ընկերությունը տվյալ մոդելի համար արդեն ունի պատվեր։

Այս մասին հայտնել է ընկերության հատուկ ծրագրերի ղեկավար Նիկիտա Խամիտովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Խամիտովը չի մանրամասնել, թե ով է նոր ԱԹՍ–ների պատվիրատուն և քանի միավոր է պատվիրած։ Ըստ պաշտոնյայի՝ ZALA ընկերությունն ունի տարեկան 300 միավոր տարբեր տեսակի ԱԹՍ–ներ արտադրելու ներուժ։

ZALA 421-16E5G–ն հետախուզական ԱԹՍ է։ Անհրաժեշտ սարքավորումների տեղադրման պարագայում կարող է կատարել նաև ռադիոհետախուզություն, կապի ռետրանսլիացիա ինչպես նաև լազերային ուղղորդում։ Թռիչքի առավելագույն ժամանակը շուրջ 12 ժամ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *