Հնդկաստանը ևս մեկ ՄիԳ-21 կորցրեց

Հուլիսի 15-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչ է վայր ընկել։ Դեպքը եղել է Հնդկաստանի հյուսիսային Ռաջասթան շրջանում, որը սահմանակից է Պակիստանին։

Ըստ «Ջեյնսի», որը հղում է կատարում հնդկական աղբյուրներին՝ ինքնաթիռը ուսումնական թռիչք էր կատարում և պատրաստվում էր վայրէջք կատարել Ութարլայ ավիաբազայում, որի ժամանակ էլ այն վայր է ընկել։ Ինքնաթիռի օդաչուն չի փրկվել։ ՄիԳ-21-ի կործանման պատճառները ճշտվում են։

ՄիԳ-21. Հնդկաստանի օդուժ

ՄիԳ-21. Հնդկաստանի օդուժ

Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կորցրել է 400-ից ավել ՄիԳ-21 կործանիչ։ Հնդկաստանը պատրաստվում է ՄիԳ-21 ինքնաթիռները սպառազինությունից ամբողջովին հանել 2018-2019 թվականներին։

Այս տարվա սկզբից Հնդկաստանի օդուժը 6 ինքնաթիռ է կորցրել, այդ թվում 2 ՄիԳ-21, մեկական ՄիԳ-29, Միգ-27, Սու-30ՄԿԻ, ինչպես նաեւ Մի-17Բ-5 ուղղաթիռ:

Խորհրդային արտադրության ՄիԳ-21 երկրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները մշակվել են դեռ 50-ական թվականներին «Միկոյան և Գուրևիչ» ընկերության կողմից։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչի՝ 10 հազարից ավել օրինակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *