«Օխոտնիկ» ԱԹՍ–ները ՌԴ ԶՈւ կմատակարվեն 2024 թվականից

Ռուսական արտադրության ծանր հարվածային «Օխոտնիկ» ԱԹՍ–ների մատակարարումը զինված ուժերին պլանավորվում է սկսել 2024 թվականից։

Այս մասին ապրիլի 13–ին հայտնել է ՌԴ ռազմարդյունաբերական կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Ելչանինովը։ Պաշտոնյան նշել է, որ հեռանկարում Սու-57 կործանիչի խցիկից մի քանի «Օխոտնիկների» կառավարման հնարավորություն ստեղծելն է լինելու։

«Օխոտնիկը» առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականին «Բանակ» ֆորումի ժամանակ։ Նույն թվականին ԱԹՍ–ն առաջին անգամ օդ է բարձրացել։ 2021 թվականին էլ հայտնի դարձավ, որ Նովոսիբիրսկի ավիագործարանը ևս 3 միավոր փորձնական «Օխոտնիկ» ԱԹՍ կարտադրի, որոնք 2022-2023 թթ․ կսկսեն թռիչքային փորձարկումներ անցնել։

Նշվում էր, որ նոր պատրաստվող օրինակները առաջին օրինակից կտարբերվեն ռադիոէլեկտրոնային համակարգով, իսկ երրորդ և չորորդ օրինակները փաստացի կհամապատասխանեն սերիական արտադրության օրինակներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *