Շվեյցարիան ստացավ Iveco բեռնատարների առաջին խմբաքանակը

Շվեյցարիայի զինված ուժերը ստացել են «Իվեկո» (Iveco) ռազմական բեռնատարների առաջին խմբաքանակը: Իտալական ընկերությունը շվեյցարացիներին է փոխանցել 14 միավոր  տարբեր նշանակության և տարբերակի ավտոմեքենաներ։

Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։

Iveco

Iveco

Շվեյցարական բանակը պատվիրել է 910 միավոր Iveco ռազմական բեռնատար, այդ թվում 4X2, 4X4, 6X2, 6X6, 8X6 և 8X8 տեսակների։

Առաջին խմբաքանակը ներկայացվել է շվեյցարական Թյուն քաղաքի զորամասերից մեկում։

Նշենք, որ Շվեյցարիայի զինված ուժերն ու Iveco ընկերությունը պայմանագիր էին կնքել 2010 թվականին։ Ըստ պայմանագրի՝ 940 միավոր բեռնատարն իտալական կողմը պետք է տրամադրի մինչ 2014 թվականի ավարտը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *