Հուլիսի 15-ին հայտնի է դարձել, որ թուրքական «Turmaks» («Թուրմաքս») ընկերությունն Ադրբեջանի զինված ուժերին վաճառել է իր արտադրության 2 շարժական դաշտային հոսպիտալ:
Այս մասին հայտարարել է «Turmaks» ընկերության ներկայացուցիչ Իլքեր Հուները։
Համաձայն ադրբեջանական կայքերի հրապարակումների՝ կոնտեյներից բաղկացած շարժական դաշտային յուրաքանչյուրը նախատեսված է 60 հոգու համար։
Նշենք, որ ըստ նույն աղբյուրի՝ հոսպիտալներն արտադրվել ու տրամադրվել են ժամկետից 2 ամիս շուտ, իսկ արտադրությունն ընդհանուր առմամբ տևել է շուրջ 6 ամիս։
Հուները խոստովանել է, որ իրենց շարժական հոսպիտալների նմուշները ներկայացվել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարին, սակայն չի մանրամասնել, թե հստակ որ ռազմական ցուցահանդեսի ժամանակ։ Կարող ենք ենթադրել, որ դա եղել է մայիսի 7-10-ը Ստամբուլում կայացած IDEF-2013-ի ընթացքում։ Հուները նաև ասել է, որ ծրագրում են հանդիպումներ ունենալ Ադրբեջանի ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ «Turmaks»-ի մեկ շարժական հոսպիտալը տեղադրման դեպքում զբաղեցնում է 2500 մ2 տարածք։