Թուրքիան սևծովյան շրջանում ռադիոլոկացիոն նոր համակարգեր է տեղակայում

Թուրքիայի հյուսիսային Տրապիզոն նահանգի Օֆ շրջանի Ջոս Թեփե (Cos Tepe) կոչվող վայրում կկառուցվի ռադիոլոկացիոն կայան, որը վերահսկելու է Սև ծովի օդային սահմանները:

Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացած SavunmasanayiST կայքը: Թուրքիայի ռադիոլոկացիոն կայաններում օգտագործվում են 90-ականների ֆրասիական արտադրության TRS 22XX ռադարային համակարգերը, սակայն կառուցվող կայանը կունենա «Ասելսան»(Aselsan) ընկերության Վաղ նախազգուշացման ռադարային համակարգ (Erken İhbar Radar Sistemi՝ EIRS), որի հեռահարությունը 500-600 կմ է։

Ռադարային համակարգի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տենդեռային մրցույթը հայտարարվել էր 2020 թ․ դեկտեմբերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *