Մարտի 24-ին Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի հաշվարկները Ղրիմի թերակղզու մոտակայքում՝ Խերսոնի շրջանում իրականացրած զորավարժության ժամանակ կասեցրել են պայմանական հակառակորդի կողմից օդային հետախուզություն իրականացնելու փորձը: Զորավարժությանը կիրառվել են «Սմերչ» և «Օսա-ԱԿՄ» տեսակի հակաօդային պաշտպանության միջոցներ։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունից։
Flightradar24 ծառայության տվյալներով երևում է, որ նույն օրը զորավարժությունների հայտարարված շրջանում թռիչքներ է անում չպարզված թռչող օբյեկտ, որի թռիչքի հետագծից կարելի է ենթադրել, որ այն ԱԹՍ է։ Դատելով նաև թռիչքի երևացող մեկնարկային կետից՝ ամենայն հավանականությամբ ԱԹՍ-ն օդ է բարձրացել Նիկոլաևա քաղաքի Կուլբակինո աերոդրոմից։
Ուկրաինայի Խերսոնի շրջանում զորավարժությանը ներգրավված ԱԹՍ-ի թռիչքը․ Flightradar24
Վարժանքներին ներգրավված «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր
Վարժանքներին ներգրավված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր