ԱՄՆ-ն ու Իրաքն ապրիլին բանակցություններ կանցկացնեն

Ապրիլին ԱՄՆ և Իրաքի միջև ռազմավարական բանակցություններ կլինեն՝ Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն զորքերի ներկայության, և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրությունների շուրջ։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, փոխանցում է միջազգային «Ռոյթերս» լրատվականը։

Ըստ Փսակիի՝ բանակցությունները «կհստակեցնեն, որ ամերիկյան զորքն Իրաքում է միայն Իրաքի զինված ուժերին մարզելու ու խորհրդատվություն տրամադրելու նպատակով, որպեսզի ԻՊ֊ն նորից չվերականգնվի»։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունեց Իրաքի տարածքից օտարերկրյա ուժերին դուրս բերելու մասին՝ իրենց տարածքում ամերիկյան ավիահարվածներից Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից երկու օր հետո։

Իրաքը հայտարարեց, որ երկրից պետք է դուրս բերվեն բոլոր այն ուժերը, որոնք օգնել են իրենց «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Դրանից հետո ամերիկյան ուժերն ազատեցին մի քանի ռազմաբազա և դրանք հանձնեցին Իրաքի անվտանգության ուժերին, սակայն գործընթացը հետաձգվեց կորոնավիրուսի խորացման հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *