Ռուսաստանում Տու-22Մ3–ի 3 հոգանոց անձնակազմը մահացել է դժբախտ պատահարում

Մարտի 23–ին Ռուսաստանաի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանում՝ Կալուգայի մարզում, դժբախտ պատահարի պատճառով 3 զինծառայող է մահացել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռազմական շրջանի աերոդրոմներից մեկում թռիչքուղու վրա սպասարկվող Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչի կատապուլտի համակարգը սկսել է աշխատել։ Ոչ բավարար բարձրության պատճառով պառաշյուտը չի աշխատել և ինքնաթիռի անձնակազմից 3 զինծառայողներ մահացել են, իսկ 1–ը ողջ է մնացել։

Ըստ «Լենտա» լրատվակայքի՝ մահացած զինծառայողներից մեկը ավիացիոն գնդի հրամանատար գնդապետ Վադիմ Բելոսլյուդցեվն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *