Ուկրաինայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով Թուրքիայում է

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին մարտի 23-ից պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։ Նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հանրային կապերի ծառայությունը։ Պլանավորվում է գեներալ-գնդապետ Ա․ Սիրսկիի այցելությունը Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի ավիացիոն հրամանատարության թռիչքների պլանավորման և համակարգման կենտրոն, ցամաքային ուժերի 1-ին բանակ և Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարան (Milli Savunma Üniversitesi), ինչպես նաև՝ թուրքական ռազմարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

Նշենք, որ վերջին երեք տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և շարժիչների արտադրության հարցում։ 2020 թ․ հոկտեմբերին կնքված համաձայնագրով Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռազմական հետախուզության տվյալներ։ Իսկ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ թուրքական T-929 «Աթաք»-2 հարվածային ուղղաթիռները համալրված են լինելու ուկրաինական շարժիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *