Մարտի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Քիլիս քաղաքի տարածքում 2 հրթիռ է ընկել, որոնք ենթադրաբար արձակվել են Սիրիայի տարածքից։ Նախնական տվյալներով մարդկային կորուստներ չկան։
[Թարմացում] Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ հաստատվում է տեղեկությունը, որ հրթիռներն արձակվել են Սիրիայից։ Նշվում է, որ կրակի դադարեցման համար դիմել են Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև պատասխան հարվածներ են հասցվել թիրախներին։ [Թարմացում]
Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ հրթիռային հարվածի հետևում կանգնած է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը (SDF)։
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ նշում են, որ հրթիռները «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) և հարակից խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ շրջանից են արձակվել։