Ռուսաստանն ու Բելառուսը 3 համատեղ ուսումնամարտական կենտրոն կբացեն

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների մարտի 5–ի հանդիպման ժամանակ որոշվել է բացել 3 համատեղ ուսումնամարտական կենտրոն։ Կենտրոններից մեկը լինելու է Բելառուսում, 2–ը՝ Ռուսաստանում։

Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը։ Նշվում է, որ Բելառուսում բացվող ուսումնական կենտրոնը պատրաստելու է ՌՕՈւ և ՀՕՊ մասնագետների՝ մասնավորապես Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմներ։

Հիշեցնենք, որ Բելառուսն ու Ռուսաստանը 2017 թվականին ստորագրել էին 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր, որոնցից առայժ Բելառուսին փոխանցել են 4 միավորը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *