Ռուսաստանն ուկրաինական «Նիտկա» զորավարժարանն այս տարի չի վարձակալի

Մոսկվան պաշտոնապես տեղեկացրել է Կիևին, որ չի պատրաստվում 2013 թվականին օգտագործել Ղրիմի «ՆԻՏԿԱ» զորավարժարանը։ Այս մասին Ռիա Նովստիի հարցմանն ի պատասխան նշել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում։

«Նիտկա» զորավարժարանը

«Նիտկա» զորավարժարանը

«Ռուսական կողմը 2013 թվականի ապրիլի 24-ին տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը, որ «ՆԻՏԿԱ» զորավարժարանը ընթացիկ տարում չի պլանավորվում օգտագործել»,- նշվում է նախարարության պատասխանում։

Ինչպես նշում է Ռիա Նովստին, ներկայումս ռուսական կողմը զորավարժարանը վարձակալում է միայն Հյուսիսային նավատորմի օդաչուների ուսումնական թռիչքների ժամանակ։ Այս տարի վարձակալում չի պլանավորվել։

Բացի այդ, Ուկրաինան դեռևս ոչ մի ուրիշ պետության հետ «Նիտկայի» օգտագործման շուրջ համաձայնության չի եկել։

Նշենք, որ զորավարժարանի օգտագործումը այլ պետությունների կողմից հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՌԴ-ն հրաժարվում է դրա օգտագործումից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *