Լեհաստանը 40-ից ավել սակրավորական մեքենա է գնել

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել 44 միավոր Topola S («Տոպոլա Ս») սակրավորական ավտոմեքենաներ։

Լեհաստանն ավտոմեքենաների համար AMZ Kutno 44 ընկերությանն է վճարել 14,8 մլն ամերիկյան դոլար, տեղեկացնում է «Ջեյնսը»։

Topola S

Topola S

Պայմանագրով 15 միավոր Topola S մեքենաները Լեհաստանին կփոխանցվեն մինչ տարերվերջ, իսկ մնացած 29 մեքենաները՝ 2014 թվականի ընթացքում։

Նոր ավտոմեքենաները մտնելու են Լեհաստային զինված ուժերի ինժեներական զորքերի սպառազինության մեջ։ Ներկայում Լեհաստանում սակրավորների 39 բրիգադ կա, որոնք զբաղվում են Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից մնացած ականապատ տարածքների մաքրմամբ։ Լեհաստանում տարեկան շուրջ 300-400 հազար ական, ռումբ, արկ կամ այլ պայթուցիկ է հայտնաբերվում ու վնասազերծվում։

Նոր սակրավորական մեքենաներով լեհերը ցանկանում են փոխարինել Star և Honker մեքենաները, որոնք արդեն հնացել են։

Topola S մեքենաները ստեղծվել են իտալական Iveco 4X4 ամենագնացների հիմքի վրա։ Սակրավորական մեքենաների վրա աշխատել է լեհական AMZ Kutno ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *