Սիրիայի՝ թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա բալիստիկ հարվածներ են եղել

Մարտի 14-ին Սիրիայի հյուսիսային Ալ Բաբ և Ջարաբլուս բնակավայրերի ուղղությամբ, որոնք 2016թ-ից Թուրքիայի ԶՈւ վերահսկողության տակ են, բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտների և վառելիքային տանկերների վրա, որոնց պայթյունների հետևանքով քաղաքացիական զոհեր են եղել։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարվածները եղել են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպի Քուվեյրիս ավիաբազայից։ Հարվածների դադարեցման համար թուրքական կողմը դիմել է Ռուսաստանին։

Հիշեցնենք, որ նույն բնակավայրերի ուղղությամբ բալիստիկ հարվածներ էին եղել նաև նախորդ շաբաթ։ Մարտի 5-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածների թիրախում էին եղել նավթավերամշակման գործարաններ։ Նախնական տվյալներով 3 քաղաքացիական զոհ և առնվազն 28 վիրավոր կար:

Մարտի 5-ի հարվածների հետևանքները

Հավելենք, որ Ջարաբլուս և Ալ Բաբ բնակավայրերը Թուրքիայի վերահսկողության տակ էին անցել 2016թ. օգոստոսին թուրքական բանակի և Սիրիայում գործող թուրքամետ «Սիրիական ազատ բանակ» խմբավորման զինյալների իրականացրած «Եփրատի վահան» (Fırat kalkanı) գործողության ընթացքում: Սա Թուրքիայի ԶՈւ առաջին ռազմագործողությունն էր Սիրիայում, որով Թուրքիան ապօրինաբար ներխուժեց Սիրիայի տարածք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *