Ադրբեջանում մարտի 15-18-ը զորավարժություն կանցկացվի

Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվի լայնամասշտաբ պլանային զորավարժություն, որին ներգրավվելու է մոտ 10 000 անձնակազմ, մինչև 100 միավոր զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, ինչպես նաև 30 միավոր ավիացիոն միջոց, այդ թվում՝ ԱԹՍ-ներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զորավարժությունն անցկացվելու է լեռնային բարդ պայմաններում, հաշվի է առնվելու Արցախյան պատերազմի ընթացքում ձեռք բերված մարտական փորձը։

Նշենք, որ նման կարգի զորավարժություններ Ադրբեջանում անկացվում են տարեկան 3-4 անգամ՝ ըստ տարվա եղանակների: Նախորդ տարի մարտին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն: Նման զորավարժություն անցկացվել էր նաև 2019-ի մարտին, 2018-ի մարտին, իսկ 2017-ին եղել էր ապրիլ ամսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *