Այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի հանրապետության Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության Գոբուստանի շրջանային բաժնի պետը ձերբակալվել է։
Բաքվի ռազմական դատարանը հաստատել է, որ հուլիսի 6-ին Անար Իսմայիլովի դեմ որպես խափանման միջով է ընտրվել կալանքը, քանի որ վերջինիս մեղադրում են կաշառակերության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչել քաղաքացիների կողմից առ այն, որ եթե նորակոչիկի ծնողները բավարար գումար չեն ունենում կաշառքի համար, ապա ծանր հիվանդություններով երիտասարդների զորակոչում են բանակ։
Ադրբեջանական մամուլը 2011-2012-ին գրանցել էր սրտի սուր անբավարարությամբ ու տուբեկուլյոզով հիվանդ երիտասասարդների զորակոչման դեպքեր։