Թուրքիայում մշակում են Bayraktar TB3 ԱԹՍ-ն

Թուրքական առաջին դեսանտային նավի՝ «Անադոլու» (Anadolu)֊ի վրա տեղադրելու նպատակով Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող Baykar Savunma ընկերությունն այժմ մշակում է Bayraktar TB3 տարբերակը, որի փորձարկումները նախատեսվում է իրականացնել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊԱԳՎ ծովային սպառազինության վարչության պետ Ալփեր Քյոսեն, փոխանցում է թուրք փորձագետ Թուրան Օղուզը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ նախատեսվում է L-400 Anadolu թուրքական դեսանտային նավի վրա հարվածային ԱԹՍ տեղադրել։ Դրա համար զարգացնում են Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *