Մարտի 9-ին մեկնարկել է ռուս–բելառուսական զորավարժություն

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերը և Բելառուսի ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերը մարտի 9–ից կանցկացնեն համատեղ զորավարժություն։ ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանում անցկացվող զորավարժությունը կտևի մինչև մարտի 20–ը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Զորավարժության ակտիվ փուլը նախատեսված է մարտի 16-19–ը։ Միջոցառմանը մասնակցում է մոտ 500 զինծառայող և ներգրաված է լինելու մոտ 100 միավոր զինտեխնիկա։

Զորավարժության թեման խաղաղապահ գործունեությունն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *