Ադրբեջանում զինծառայող է սպանվել

Այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սպանվել է 1990-ին ծնված Աբդուլաև Մեհման Արիֆ օղլուն։
Պարտադիր զինծառայությունից հետո կամավոր ծառայությունը շարունակած Աբդուլաևը սպանվել է N556 տանը քրոջ ամուսնու՝ 1981-ին ծնված Ալիև Շահին Նաթիգ օղլուի ձեռքով։

Համաձայն Սումգայիթի ոստիկանական բաժանմունքի հաղորդած տվյալների՝ Ալիևը ձերբակալված է, փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Ադրբեջանի բանակ.....

Ըստ նախնական տվյալների՝ քրոջը տեսակցության եկած զինծառայողն ականատես է եղել ամուսինների ընտանեկան վեճին, առաջարկել է Ալիևին իր հետ գալ Ղազախի շրջան, հանգստանալ, որպեսզի լարվածությունն անցնի, սակայն Ալիևն ի պատասխան սկսել է վիճել, ապա դանակահարել է զինվորին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *