Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները

Մարտի 2-ին վերսկսվել են Արցախի գրավյալ տարածքներում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: Դրանք դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Նշենք, որ նախապես ադրբեջանական կողմը որոնողական աշխատանքների արգելման պատճառաբանություն էր բերում եղանակային պայմանները, սակայն դրանց կարգավորումից հետո էլ՝ փետրվարի 22-ից մարտի 1-ն առանց մեկնաբանության արգելել էր դրանց իրականացումը։

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *