Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը

Փետրվարի 25-ին «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն»-ը (TAI) ցուցադրել է T-629 էլեկտրական և անօդաչու հարվածային ուղղաթիռը, որը պատկանում է նույն ընկերության արտադրանք T-129 «Աթաք» և T-625 «Գյոքբեյ» ուղղաթիռների նույն դասին։

Ընկերությունն ուղղաթիռը ցուցադրել է Թուրքիայի ոստիկանությանը արդիականացած «Աթաք»-2 հարվածային ուղղաթիռների մատակարարմանը նվիրված արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ռազմական հարցերով մասնագիտացված Defence Turk կայքը։

T-629 ուղղաթիռն ունի L-UMTAS լազերային ուղղորդման հեռահար հակատանկային հրթիռային համակարգ։ Այն աշխատելու է էլեկտրաէներգիայով։ T-629-ները կունենա նույն ենթակառուցվածքը, ինչ T-625 «Գյոքբեյ» ուղղաթիռ: Ուղղաթիռն առաջին թռիչքը կկատարի մոտ ժամանակներում։

Նշենք, որ T-629 հարվածային ուղղաթիռի մասին առաջին անգամ խոսվել է 2019 թ․ հոկտեմբերին Սեուլի միջացգային ավիացիայի և պաշտպանության ֆորումի ընթացքում, իսկ առաջին անգամ երևացել է 2020թ․ հունիսին՝ Թուրքիայի ՊՆ հրապարակած կադրերում։  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *