Պահեստազորայինների հավաքները սովորական բնույթ են կրում. Արծրուն Հովհաննիսյան

Մի քանի օր է արդեն, ինչ հանրապետությունում պահեստազորայինների հավաքներ են իրականացվում։ Հավաքների անցկացման վերաբերյալ Ռազմինֆոյի հարցերին պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ նախորդ տարի պլանավորվել էր այս տարվա մարտավարական գործընթացը։ Ոչ մի արտառոց բան չկա։ Պլանների սովորական ճշգրտում է։ Ստուգվում են զորամասերը, պահեստազորայինները մեկ օրով կանչվում են, վերահաշվառվում և վերջ»,-մեկնաբանեց մամուլի խոսնակը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե տարիքային որ խումբն է ընդգրկված, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զորացրված երիտասարդներից սկսած մինչև 50 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները»։

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ այս հավաքները ստրատեգիական առումով շատ կարևոր են։ «Սա քաղպաշտպանության տարրերից մեկն է։ Միայն քաղաքացիական կոնտինգենտը չի վերահաշվառվում, այլ նաև պետական գերատեսչությունները, տեղական ինքնակառավարման մարմինները»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հավաքների մասին տեղեկացնում են զինկոմիսարիատները հավաքից մի քանի օր առաջ։

Նշենք, որ հավաքների անցկացումն ամրագրված է ՀՀ զինապարտության մասին օրենքի 26-րդ հոդվածով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *