Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS

Ներկայում Իսրայելը բանակցում է արաբական երեք երկրի՝ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ պաշտպանական դաշինք ստեղծելու նպատակով։

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում գործող իսրայելական i24NEWS հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանական դաշինքի բանակցությունները, հավանաբար, պատասխանն են տարածաշրջանում «աճող իրանական սպառնալիքին», մասնավորապես խոսքը միջուկային նոր ծրագրի*, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ընդլայնվող իրանական ազդեցության մասին է:

Ուշագրավ է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ Բահրեյնն ու ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2020 թ․ սեպտեմբերին էին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթեր ստորագրել։

*Իրանը հունվարին հայտարարել էր մետաղական ուրանի արտադրության հետ կապված հետազոտություններ անցկացնելու մտադրության մասին՝ նշելով, որ դրանք կապված են վառելանյութի բարելավված տեսակի մշակման հետ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին փետրվարի 10-ին հայտարարել է, որ Թեհրանն արդեն սկսել Է մետաղական ուրանի արտադրությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *