Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»

Փետրվարի 25-ին աշխատանքային այցով Հունգարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դատապարտել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ այն համարելով «հեղաշրջման փորձ»։

Հունգարացի իր գործընկերոջ հետ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ-ն մասնավորապես նշել է, որ իրենք դեմ են հեղաշրջմանը և հեղաշրջման փորձին` աշխարհում որտեղ էլ այն լինի: «Խստորեն դատապարտելով ստեղծված իրավիճակը Հայաստանում»՝ Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք տարածաշրջանի երկրների հետ քննարկում են, թե ինչ կարելի է անել։

«Մենք որևէ շփում չենք ունեցել, մամուլին ենք հետևում, փորձում ենք ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ: Թուրքիայի դիրքորոշումը սկզբունքային է՝ դեմ ենք հեղաշրջմանը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Ի պատասխան Փաշինյանը հայտարարել էր, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է։ Դեպքերին նախորդել էր երեկ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնից ազատումը՝ վարչապետի առաջարկով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *