Ավարտվել է ռուս-չինական համատեղ զորավարժությունը

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ԺԱԲ) նավերը, որոնք ՌԴ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի հետ մասնակցում էին ռուս-չինական համատեղ զորավարժությունների, հուլիսի 12-ին, ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Ճապոնական ծովից շարժվել են դեպի հայրենիք։

Համաձայն ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայության ղեկավար, առաջին աստիճանի կապիտան Ռոման Մարտովի՝ հաջորդ լայնամասշտաբ ռուս-չինական զորավարժությունը կկայանա 2014-ին։

«Ջեյնս» հեղիանակավոր վերլուծական կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 7-10-ը Պետրոս Մեծի ծովածոցում զորավարժությանը մասնակցել են ՌԴ-ի նավատորմի 12 նավ, իսկ չինական կողմը գլխավորել է Չինաստանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Յան Չզունֆեյը։ Չինաստանը մասնակցում էր իր «Շենյան», «Շիցզյաչժուան», «Ուխան» ու «Լանչժոու» էսկադրոնային նավերով, «Յանթայ» և «Յանչեն» ֆրեգատներով, ինչպես նաև լիցքավորման համալիրային «Խունցզեխու» նավով։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 2-ին հայտնի էր դարձել՝ յուրաքանչյուր կողմից մոտ 20 նավեր, ուղղաթիռներ և ինքնաթիռներ կմասնակցեն ռուս-չինական համատեղ «Ծովային համագործակցություն» զորավարժությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *