Անհետ կորածների որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականցվում:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նշվում է, որ սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Այժմ որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են:

Ըստ տեղեկատվական շտաբի` մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *