3577 աճյուն փորձաքննվել է

2020–ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021–ի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 աճյունի դատաբժշկական փորձաքննություն, Այս մասին հայտնել են Aysor.am-ին առողջապահության նախարարությունից։

Փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ ԴՆԹ փորձաքննության փուլում է։

Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությամբ սահմանվում է, որ կողմերը պետք է փոխանակեն գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *