Թուրքիան արդիականացնում է Leopard 2A4 տանկերը

Թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերության բալիստիկ պաշտպանության կենտրոնն արդիականացնում է թուրքական բանակի Leopard 2A4 տանկերը՝ տեղական արտադրության լրացուցիչ T1 զրահով։ Արդիականցված 2 միավոր տանկ Թուրքիայի զինված ուժերին է փոխանցվել դեռևս 2020 թ․ դեկտեմբերին։

Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayiST մասնագիտացված կայքը։ Նախատեսվում է 2021 թ․ ընթացքում արդիականացնել և բանակի սպառազինությանը փոխանցել ևս 40 միավոր արդիականացված Leopard 2A4 տանկ։

Արդիականացված Leopard 2A4 տանկ

Նշենք, որ 2018 թ․ հունվարին Սիրիական Աֆրինում քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ֆոնին Գերմանիայի կառավարությունը դադարեցրել էր Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա գերմանական արտադրության Leopard տանկերի արդիականացման ծրագիրը: Դրանից հետո թուրքական Roketsan ընկերությունը սկսել էր այդ տանկերի արդիականացման համար աշխատանքները։

Հավելենք, որ Leopard տանկերը թուրքական բանակի հիմնական մարտական տանկերն են: Դրանք գործածվել են նաև Սիրիայի հյուսիսում «Եփրատյան վահան» ռազմագործողության ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *